Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի քանի ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ։
Այս մասին նոյեմբերի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
«Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ կատարված հանցագործությունների, մասնավորապես՝ սաբոտաժի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանն օժանդակելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման և սահմանադրական կարգի կամ պետական իշխանության բռնի տապալման կոչերի համար»,- ասել է Գվարակիձեն։