
Մշակվում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի այցը Չինաստան։ Սակայն դրա ժամկետը դեռ որոշված չէ։ Այդ մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի ղեկավարը։
«Մենք խոսում ենք ամսաթվի մասին, բայց դա դեռ որոշված չէ, ասել է Շոլցը։
Նա հավելել է, որ Գերմանիայի տնտեսությունը վաղուց որոշել է դիվերսիֆիկացնել իր մատակարարման շղթաները։
Ավելի վաղ DPA գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի անդամները հոկտեմբերի վերջին պատրաստվում են մեկնել Թայվան։ Ուղևորությունը նախատեսված էր վաղուց, սակայն մի քանի անգամ հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Եվ դա կապված չէ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի հետ, նշում է գործակալությունը։