Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բյուրեղավանում շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար բերման ենթարկված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից։ 

«Քրվարույթը հարուցվել է 307-րդ հոդվածի առաջին մասով (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)»,- տեղեկացրին ՔԿ-ից։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բյուրեղավանցի 62-ամյա տղամարդը շանը կապել է մեքենային և վարել այն. նա ձերբակալվել էր և մեքենայով հանդերձ տեղափոխվել ՆԳՆ ոստիկանություն:

228