Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հուլիսի 17-ին ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:

Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։

Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում և ակտիվ տարածում սոցցանցերի միջոցով՝ ծրագրի մասին իրազեկվածությունը երիտասարդների, հատկապես՝ նշված համայնքներում բնակվող բնակիչների շրջանում բարձրացնելու նպատակով:

Նախատեսվում է Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նշված 4 համայնքներում արդեն իսկ դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի մասնագետներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց՝ վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։ Դասընթացը անցնելու է ամբողջությամբ առցանց տարբերակով, WSWCF միջազգային ֆեդերացիայի կողմից պատրաստված կրթական ծրագրով։

Ուսուցողական տեսանյութերը (5 տեսանյութ) կնկարահանվեն ֆեդերացիայի մարզիչների մասնակցությամբ, և այդ տեսանյութերը QR կոդերի միջոցով հասանելի են լինելու Հայաստանում մինչ այս կառուցված և ապագայում կառուցվելիք բոլոր վորքաութ տեսակի մարզահրապարակներում։

173