Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։

Շնորհակալ եմ Վարչապետին՝ նման բարձր վստահության և ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր Պետությանն ու Պետականության կայացմանը։

Շնորհակալ եմ նաև ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության և լիարժեք փոխգործակցության համար։

Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։ Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից։

99