Շանհայում տղամարդը մկրատով հարձակվել է մարդկանց վրա․ ինը մարդ վիրավորվել է։ Տեղական Pengpai լրատվական կայքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին Պուդոնգ նոր թաղամասում։

Զանգից երկու րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել հարձակվողին, որը, պարզվել է, 26-ամյա երիտասարդ է, որը գրանցված է եղել երկրի մեկ այլ շրջանի հոգեբուժական կլինիկայում և վերջերս է ժամանել Շանհայ։ Միջադեպի հետեւանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ ձերբակալությանը մասնակցած երկու ոստիկան։ Նրանք բոլորն այս պահին գտնվում են հիվանդանոցում։

Նախաքննությունը շարունակվում է։

489