Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ստեղծել են նոր կամիկաձե անօդաչու թռչող սարք, որը կարող է խոցել թիրախները մինչև 450 կիլոմետր հեռավորության վրա․ այս մասին իրանական Tasnim լրատվական գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասել է ԻՀՊԿ-ի պաշտոնյան:

Հրապարակմանը տված հարցազրույցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հետազոտությունների գեներալ Ալի Կուհեստանին ասել է, որ նոր անօդաչու թռչող սարքը, որը կոչվում է Meraj-532, հաջողությամբ անցել է փորձարկումները:

Նրա խոսքով՝ մահապարտ անօդաչու թռչող սարքը հագեցած է մխոցային շարժիչով և կարող է մեկ ուղղությամբ մինչև 450 կիլոմետր տարածություն անցնել։

Անօդաչու թռչող սարքն ի վիճակի է օդ բարձրանալ մեքենայից, ունի 12000 ֆուտ ծառայողական առաստաղ (այսինքն՝ մինչև 3660 մետր) և կարող է օդում մնալ մինչև 3 ժամ, ասել է գեներալը։ Ալի Կուհեստանին հավելել է, որ նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքը կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 50 կիլոգրամանոց մարտագլխիկով։

 

359