Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետների, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

«Քննարկել ենք ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորել ենք 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։

Հանձնարարել եմ 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես՝ 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես նաև հանձնարարել եմ խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքները ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում»,- գրել է ՏԿԵ նախարար:

198